«Հայոց պատմության մեծ գիրքը տառապանքի բազում էջեր ունի: Եվ այնուամենայնիվ, չնայած այս բոլոր փորձություններին, որոնք կարող էին լրջորեն սպառնալ ժողովրդի գոյատևմանը, հայերը ոչ միայն հաղթահարեցին իրենց պատմության բոլոր շրջադարձերը, այլև ստեղծեցին ամենայուրօրինակ և հետաքրքիր քաղաքակրթություններից մեկը»:

Ջովաննի Գուայտա, իտալացի պատմաբան և բանասեր
Նրանց անուններն են՝ Ռայա, Հասմիկ, Մանյա, Քնարիկ, Փիրուզա, Լաուրա, Կարմեն, Շուշանիկ, Ռենա, Նատալյա, Դիանա, Մելինե և ինչպես դուք, նրանք վայելում էին ընտանեկան խաղաղ կյանքը, նրանց երեխաները գնում էին դպրոց, ջանասիրաբար սովորում, խաղում իրենց ընկերների հետ։ Մի գիշերվա ընթացքում նրանց կյանքը գլխիվայր շրջվեց. նրանց ամուսիններին, եղբայրներին և որդիներին զորակոչեցին և ուղարկեցին պատերազմ, նրանց տները ռմբակոծվեցին և մնացին առանց լույսի և ջրի: Բայց ավելի լավ ապագայի համար այս կանայք միավորվեցին մեկ համայնքում:
«Sewing Hope for Armenia»-ն նախաձեռնություն է, որը սկսվել է հայ կանանց կողմից Հայաստանի համար 2020 թվականի Արցախյան պատերազմում այդքան շատ կյանքեր կորցնելուց հետո։ Երբ պատերազմի ընթացքը դաձավ անբարենպաստ, սկսեցին թիրախավորվել խաղաղ բնակիչները, որոնք ստիպված էին փախչել շատ հաճախ ունենալով իրենց հետ միայն ուսապարկ՝ վստահ լինելով, որ յան ամենը ինչ ունեին գերեվարվելու էր նամու կողմից:

Նրանք փախչում էին չիմանալով, թե ուր են գնում, հաճախ ոտքով՝ մի ձեռքին ճամպրուկը, մյուսում՝ փոքր երեխաները։ Նրանք անհանգստանում էին, թե տղամարդիկ կենդանի են, թե զոհվել են մարտերում, և թե ինչպես են մեծահասակները հաղթահարելու այս երկար ճանապարհը դեպի անհայտություն, որը նման է 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ իրենց ժառանգների ճակատագրին…
Յուրաքանչյուր զոհված զինվոր թողել է իր կնոջը, քույրին, մորը և երեխաներին, ովքեր սննդի, կացարանի, կրթության և ապրուստի համար կախում ունեին իրենց ամուսնուց, եղբորից կամ որդուց: Ընտանիքում առանց տղամարդու՝ շատերը դատապարտված էին աղքատության և սովի:
Պատերազմից հետո միայնակ մնացած կանանց համար կայուն և արժանապատիվ աշխատանք ապահովելու համար մի խումբ երիտասարդ հայուհիներ միավորվեցին: Նրանք ստեղծեցին կենտրոն, որը ողջունում էր պատերազմից տուժան կանանց համայնքում և սովորեցնում հայկական ավանդական գործվածքներից պատրաստել տան և նորաձևության պարագաներ՝ այդպիսով դառնալով իրենց երկրի մշակութային դեսպանները:

Արտադրանք

texture11-min-min

Արտադրանք

2021թ․ հունվարի 21-ին 10 կարի մեքենաներ գնվեցին և տեղադրվեցին Մարշալ Բաղրամյան 77 հասցեում գտնվող փոքրիկ արեստանոցում։ Աշխաատնքի ընդունվեցին 15 կանայք, ովքեր, թեև իրենց ծանր վիճակին, վարժվեցին կարի արվեստում, որպեսզի շարունակեն իրենց նախնիների ավանդույթները և մարդկանց Հայաստանից մի կտոր նվիրեն:

Տեսլական

«Sewing Hope for Armenia»-ն զբաղվում է բազմաթիվ ծրագրերով` աջակցություն գյուղական ծառայություններից մինչև կրթություն: Համայնքը Հայաստանում նույնչափ հույս է սերմանում, որքան հույս կարում է:

Առաքելություն

Մեր առաքելությունն է ամեն ինչ կորցրած կանանց ապահովել պատվաբեր և կայուն եկամուտով, և իրենց աշխատանքով փոխանցել Հայաստանի մշակութային արվեստը հաջորդ սերնդին։

Կատարիր քո ներդրումը