Գործարանի վերջին «որբերը» նախորդ տարի ստացել են սոցիալական բնակարան։
Հայկական ավանդական գունագեղ նախշազարդերը, Հայաստանի տեքստիլ արդյունաբերությունը հայտնի էին դարձնում ոչ միայն խորհրդային տարածքում, այլև միջազգային մասշտաբով, ներմուծվել են հիմնականում Արևմտյան Հայաստանից, որը օկուպացվել էր Թուրքիայի կողմից 1918 թ․ մարտի 3-ին կնքված Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագրից հետո։ Այս նոր օկուպանտները հայկական ավանդական նախշազարդերը ադապտացնում, ձևափոխում են, հարմարեցնում են իրենց ճաշակին, այդպիսով ենթագիտակցորեն դեֆորմացնում են այն, ինչը երբեմնի հայկական մշակույթի հպարտությունն էր։
Հաշվի առնելով այս ամենը, նաև այն, որ Հայաստանում տեղական արտադրության գործվածքը բացակայում է՝ հայկական շուկաներում խիստ գերակշռում են այդ նախշերը, սկսած զբոսաշրջային հայտնի վայրերից, ինչպիսիք են Երևանի Վերնիսաժը, Խոր Վիրապը կամ Գառնու տաճարը, մինչև ռեստորանային բիզնես։ Հայտնի ռեստորանները օգտագործում են Թուրքիայում պատրաստված, «հայկական» զարդանախշերով գործվածքներ։
«Կարի հույս» սոցիալական նախաձեռնությունը ստեղծվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտին, որպեսզի աջակցի արցախցի փախստականներին և պատերազմի այրիներին, հագուստի և տան պարագաների ստեղծման միջոցով իր առջև խնդիր է դրել վերակենդանացնել արդյունաբերության այս ճյուղը և վերագտնել իր արժանի տեղը։
Աշխատելով պատմական փորձագետների հետ, որպեսզի վստահ լինենք հայկական մեծ մշակույթի (և՛ արևմտյան,և արևելյան) նախշերի և գույների բնօրինակության մեջ, հնագույն իրերը թվայնացվեցին և ներդրվեցին «Կարի հույս» ընկերության արտադրության մեջ՝ հասանելի տեսականու, կամ գործվածքի գլանափաթեթի տեսքով։
Աշխատելով թե՛ մասնավոր, և թե՛ պետական հատվածի գործընկերների հետ Հայաստանում և արտերկրում՝ «Կարի հույս»-ը աշխատում է վերակենդանացնել հայկական տեքստիլ արդյունաբերությունը մեծ մասշտաբով, և ստեղծել տեքստիլին հարակից արտադրություններ և աշխատատեղեր,որպեսզի այցելուները գտնեն իրնեց համար նոր բացահայտումներ։