«Sewing Hope for Armenia»-ի կարգախոսն է՝ «women supporting women» («կանայք աջակցում են կանանց»)։ Ավանդական հասարակության մեջ, որտեղ տան տղամարդը ավանդաբար պահում է իր ընտանիքը, պատերազմն ու տեղահանությունները պատճառ են դարձել, որ շատ կանայք ստիպված են հոգ տանել իրենց մասին՝ ստեղծելով նախադեպ, որ իրոնք դա կարող են: «Sewing Hope for Armenia»-ն աջակցում է կանանց ուժեղ դերին՝ խրախուսելով նրանց երազել տղամարդկանց հետ նույն մակարդակի վրա և հասնել նույնին, ինչ տղամարդիկ: Ի վերջո, եթե դուք կարող եք իրավիճակից ելնելով դառնալ տան տղամարդը, ապա կարող եք դա անել նաև Ձեր իսկ ընտրությամբ: