«Sewing Hope For Armenia»-ն պատրաստվում է Ամանորին ու ձեզ ևս կոչ է անում նվիրել ժպիտներ:
Եթե Հայաստանում եք, հրավիրում ենք Ձեզ մեր արտադրամաս/ստուդիա:
Եթե դուք ապրում եք արտերկրում և կարոտել եք Հայաստանը, այցելեք մեր կայք՝ գնումներ կատարելու համար՝
https://sewinghopearmenia.com/hy/shop/
Այս Ամանորին կատարելով գնումներ Sewing Hope For Armenia-ից, դուք նվեր եք պարգևում անմիջապես երկու հոգու՝ այն կնոջը, ով հաղթահարելով կյանքի ամենամեծ դժվարությունները ուժ է գտել իր մեջ գեղեցիկը ստեղծելու, և այն անձնավորությանը, ում նվիրելու եք մեր ձեռագործ գեղեցկությունները:
Մեր արտադրամասում ներկայացված է ամբողջ նոր տեսականին, որը դեռ մեր պաշտոնական կայքում չեք գտնի:
✈️ Նշենք, որ իրականացնում ենք նաև առաքումներ ամբողջ աշխարհում HayPost փոստային օպերատորի միջոցով:
‼️ Խնդրում ենք նկատի ունենալ, որ «Sewing Hope for Armenia» ընկերության արտադրանքի վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղվում է կարիքավոր հայ կանանց օգնելուն և նախաձեռնության զարգացմանը:
Յուրաքանչյուր գնում ավելի քան կարևոր է մեր ամենավեհ նպատակը իրականացնելու համար:
«Sewing Hope For Armenia» ընկերության նպատակը մեկն է՝ պաշտպանել Հայաստանի մշակութային կատարյալ ժառանգությունը՝ ստեղծելով կայուն ապագա ծրագրի բոլոր մասնակիցների համար։
Շնորհակալ ենք մեզ աջակցելու և հայ կնոջ ձեռքի աշխատանքը գնահատելու համար: