ՀԱՄԱՅՆՔ

Մենք մեր սարերն ենք, մենք մեր տառերն ենք, մենք կամուրջներն ենք ժամանակի և բոլոր խոչընդոտների միջով անցնող: Մենք պահպանում ենք մեր հավատքը մարդկության հանդեպ, իրական և անշահախնդիր սիրո հանդեպ: Մենք աշխարհին ասում ենք ԱՅՈ:
Բարի գալուստ Sewing Hope-ի համայնք: Մեր կանայք սիրով կարում են հավաքածուները, որոնք դուք տեսնում եք: Նրանց ամենամեծ հույսն այն է, որ դուք կվայելեք կրել այս իրերն այնքան, որքան նրանք վայելում են դրանք պատրաստելը:
Աշխարհի հայ կանայք համախմբվում են որպես համայնք՝ օգնելու միմյանց, որպես «Կանայք կանանց համար» գաղափարի մաս: Նրանք միասին ոչ միայն վաճառում են այն, ինչ ստեղծում են իրենց սեփական ձեռքերով, այլև անցկացնում են միջոցառումներ, կազմակերպում ընթրիքներ կիսվում իրենց փորձով և անկախ հանգամանքներից մշտապես իրենց անկախ են զգում:
«Sewing Hope For Armenia»-ն ավելին է, քան նախագիծ, այն ավելին է, քան բրենդ, ավելին է, քան համայնք, որովհետև մեր հիմնական նպատակն է պահպանել, շարունակել և տարածել հայկական մշակույթն ու ավանդույթներն ամբողջ աշխարհում։ Մեր առաքելությունն է ստեղծել կազմակերպություն, որը կարող է զարգանալու հնարավորություն տալ բոլոր տարիքի կանանց: Աշխատատեղ ստեղծել բոլոր նրանց համար, ովքեր մնացել են առանց տուն և ընտանիք, և օգնել նրանց լինել ֆինանսապես անկախ՝ իրենց և իրենց ընտանիքը պահելու համար:

«Երբ հայերն իրար ձեռք բռնեն ու գետինը ուս ուսի տալով գետնին հարվածեն իրենց թմբուկի ու ծիրանի գործիքների ձայնի տակ, ավելի շուտ իմ պալատի սյուները փոշու կվերածվեն, քան հնարավոր կլինի նրանց կանգնեցնել»։

Գայոս Հուլիոս Կեսար

Ահա և մենք

Բլոգ

Յուրաքանչյուր մասնիկ երկրորդ հնարավորություն է