Մելինե Կարապետյան
25 Տարեկան, Դերձակ
Մելինեն, նայած երիտասարդ տարիքին, ունի հարուստ աշխատանքային փորձառություն: Աշխատել է ամենատարբեր բնագավառներում, տարբեր մասնագիտություններ է ձեռք բերել, բայց, ինչպես ինքն է ասում, այն ամենը, ինչ մարդ ստեղծում է սեփական ձեռքերով, ամենակարևորն է: Մելինե Կարապետյանը վերջերս է միացել «Sewing Hope for Armenia» ընկերության մեծ ընտանիքին, սակայն կարճ ժամանակահատվածում հասցրել է սիրել և սիրվել կոլեկտիվի կողմից:
Ծնվել եմ Գյումրիում, սակայն իմ ծննդավայրում շատ քիչ եմ ապրել, շատ եմ ճամփորդել: Աշխատել եմ տարբեր բնագավառներում, սակայն հոգեհարազատն ինձ համար կարելն է: Հայաստան վերադառնալուց հետո երկար ժամանակ չէի կարողանում գտնել ինձ հարմար աշխատանք: «Sewing Hope for Armenia» կազմակերպության մասին լսելով՝ որոշոցի դիմել և ինձ մեծ սիրով ընդունեցին աշխատանքի: Շատ կարճ ժամանակահատվածում կարողացա ընտելանալ նոր միջավայրին և շատ սիրեցի գործընկերներիս:
Նրանք բոլորն անցել են պատերազմների միջով, շատերը ունեն կորցրած հարազատներ, սակայն իրենց մեջ կրում են լավատեսության ու կամքի այնպիսի ուժ, որը օրինակելի է: Քանի որ կարի բնագավառում ունեի փորձառություն, ինձ վստահվեց նոր մոդելների ստեղծման և պատրաստման աշխատանքը, ինչն անում եմ մեծ սիրով: Որտեղ էլ լինես, լավագույն տեղը սեփական հայրենիքն է ու սեփական տունը: