November 22, 2022

Լուսավորենք սերունդների անցած ուղին՝ հանուն ազատության…


Հայկական մշակույթն ունի հազարամյակների պատմություն (ավելի քան 7000 տարվա պատմություն): Հայկական հարուստ մշակույթի մասին կան բազմաթիվ վկայություններ, ինչպես հայկական աղբյուրներում, այնպես էլ արտասահմանյան:

Հայ ազգին բաժին հասած ծանր բախտն ու ոչ բարյացկամ հարևանները ջնջել և ջնջում են հայկական մշակույթի հետքերը, ցեղասպանությունից մինչև արցախյան պատերազմներ, սակայն հայի ոգին իր լեռների պես խրոխտ է և անկոտրուն: Հայ զավակների արյամբ պահպանված և մեր օրեր հասած ճարտարապետական կոթողները արդեն դարեր ի վեր չեն լռում ու պատմում են հայի մասին:

«Sewing Hope for Armenia» կանանց միավորումը, որը հիմնադրվել է 2020 թվականի արցախյան 44 օրյա պատերազմից հետո փախստական Հայ կանանաց կողմից, իր սկզբունքների և նպատակների կենտրոնում դրել է հայկական մշակույթի ու պատմության պահպանումն ու տարածումը:

Ընկերության տարբերանշանը հայերի համար սրբազան լեռ համարվող բիբլիական Արարատի ուրվագիծն է, որը յուրաքանչյուր հայի համար դեպի տուն կանչող ճանապարհի փարոս է: «Sewing Hope for Armenia» կանանց միավորումում պատրաստված յուրաքանչյուր պայուսակ և տեքստիլ արտադրանք կրում է հայոց թագուհիների անուններ՝ Անահիտ, Նարե, Նանե, Սոսեմ, Ծամծամ և նվիրված է հայտնի կոթողներին՝ Գառնի, Գեղարդ, Զվարթնոց, Գոշավանք, Հաղպատ, Սանահին, Խոր Վիրապ, Ամբերդ և այլն:

Օրինակ՝ Գառնի հեթանոսական տաճարի անվանումով պայուսակները գնորդներին պատում են մինչքրիստոնեական Հայաստանի մասին: Գառնին Հայաստանի տարածքում պահպանված միակ հեթանոսական տաճարն է, որը կարևոր է ոչ միայն հայկական այլև համաշխարհային ճարտարապետության ու մշակույթի համար: Գեղարդ՝ եզակի ճարտարապետությամբ վանական համալիր, որի շուրջ կան հյուսված բազմաթիվ լեգենդներ ու առասպելներ, այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՈՅԻ համաշխարհային ժառանգության ցանկում:

2020 թվականի պատերազմի և ներկայիս ռազմական գործողությունների ու տեղահանումների արդյունքում նման արժեքավոր հուշարձաններից շատերը ավերվել և այլանդակվել են:

“Sewing Hope for Armenia” թիմը, ամեն օր ցավ զգալով կորցրած տան, հողի, հայրենիքի համար, շարունակում է պայքարել իր հավատի, մշակույթի և ավանդույթների համար:

Այս կանանց միավորումը իր փոքրիկ ներդրումն է ունենում՝ տարածելով ու պատմելով հայկականության մասին աշխարհի բոլոր այն անկյուններում, որտեղ հասնում են ընկերության պրոդուկտներն ու դառնում հայ մշակույթի լուռ տարածողներն ու դեսպանները:

Հայաստանն այժմ ևս գտնվում է բարդ իրավիճակում, գրեթե յուրաքանչյուր տանը վառվում է հիշատակի մոմ ՝ լուսավորելով սերունդների անցած ճանապարհը հանուն ազատության, որովհետև յուրաքանչյուր մետր հող ավելի քան կարևոր է յուրաքանչյուր հայի ներկայի, ապագայի և անցյալի հազարավոր նվաճումների պահպանման համար։

Կատարելով գնումներ “Sewing Hope for Armenia” – ից՝ դուք աջակցում եք ոչ միայն կանանց, այլև նրանց ընտանիքներին՝ դրանով իսկ հնարավորություն տալով շարունակել ներկայացնել հայկական հարուստ մշակույթն ու կարևոր հուշարձանները ողջ աշխարհին։

Բարձրացնելով դրանց հայկականության մասին իրազեկվածությունը՝ մենք կարող ենք կանխել մեր հազարամյա երկիրը կորցնելու վտանգը և կառուցել մեր պետությունը նույնքան հզոր, որքան մեր անկրկնելի լեռներն են, որոնք Հայաստանի բոլոր կողմերից միշտ ցույց են տալիս մեր տան ճանապարհը։

Մենք ուրախ կլինենք ցանկացած տեղեկատվական օգնության համար, որը կօգնի աջակցել և հանրայնացնել մեր նախագիծը: Սա մեզ թույլ կտա շարունակել անել այն, ինչ սիրում ենք և օգնել մեր ընտանիքներին:

Շնորհակալություն Ձեր տրամադրած ժամանակի համար։

Մեկնաբանություններ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Այսօր աջակցեք ընտանիքին

Կատարել գնումներ