July 23, 2022

SHA՝ գտնել հույս օգնության ուժի մեջ


«Sewing Hope for Armenia»-ի գոյության հիմքը հենց ընկերության անունով է՝ կարել հույս: Կարել բառը երկու իմաստ ունի, մեկը բառացին է, որտեղ կարելը ցույց է տալիս կտորները միասին հավաքելու համար արված գործողությունները, մյուսը՝ սերմ տնկելը։ «Sewing Hope For Armenia»-ն հույսի սերմ է տնկում այն կանանց սրտերում, ովքեր կորցրել են ամեն ինչ, միայն թե սխալ պահին սխալ տեղում հայտնվելու համար: Հենց այն ասեղի միջոցով, որոնք նրանք օգտագործում են կարելու համար, սկսվում է հույսի ճանապարհը:

2 հայ կանանց նախաձեռնությամբ, ովքեր չկարողացան իրենց քույրերին թողնել կարիքի մեջ, 2021 թվականի հունվարի 8-ին՝ պատերազմի ավարտից ընդամենը երկու ամիս անց, Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտայում գտնվող «Sewing Hope For Armenia» կենտրոնը բացեց իր դռները` ողջունելու 14 հայ կանանց, որոնցից յուրաքանչյուրը խնամքով ընտրվել է պատերազմից հետո առաջացած իրենց անապահով վիճակի համար: Նրանցից ոմանք կորցրել են զինվոր, մյուսները թողել են իրենց տունը Արցախում՝ թշնամուն: Անկախ նրանից՝ այրի էին, թե ամուսնացած, սակայն ամուսինը անգործունակ էր պատերազմում ստացած վնասվածքների պատճառով, այս 14 կանայք միմյանց գտան մի կանանց համայնքում՝ միավորված իրենց տառապանքով, բայց հավասարապես իրենց կյանքը վերականգնելու ցանկությամբ՝ պատվով և արժանապատվությամբ:

Կենտրոնը համալրված էր արդյունաբերական կարգի պրոֆեսիոնալ կարի մեքենաներով, ինչպես նաև մատակարարվել էր հայկական ավանդական հյուսվածքով, որպեսզի կանայք դրանք վերածեին նորաձևության և տնային պարագաների: Թեև հյուսելու և կարելու ավանդույթը հազարամյակներից ի վեր միահյուսված է հայ ժողովրդի հետ, դա չի նշանակում, որ յուրաքանչյուր հայ կին ի վիճակի է կարել, էլ ուր մնաց միջազգային շուկային վայել պայուսակներ ստեղծել։ Ամեն ոք, ով գիտի հայոց պատմությունը, կիմանա, որ համառությունը հայերի արյան մեջ առկա հատկանիշ է… Ամիսների ընթացքում, վարպետների կողմից վերապատրաստվելուց հետո պայուսակները դառնում էին ավելի ու ավելի լավը, մինչև յուրաքանչյուր կին բավականաչափ վստահ եղավ իր աշխատանքում, որպեսզի կարողանա ստորագրված բացիկ կցել դրան՝ ներկայացնելով իրեն, պատմելով ձեզ իր պատմությունը և շնորհակալություն հայտնելով ապրանքը գնելու համար, հուսալով, որ դուք վայելում եք այն նույնքան, որքան նա վայելում է այն ստեղծելը:

Երբ դուք գնում եք որևէ բան «Sewing Hope for Armenia»-ից, դրան կցված է փոքրիկ բացիկ՝ ձեր գնած իրը պատրաստած տիկնոջ կյանքի կարճ պատմությամբ: Յուրաքանչյուր բացիկ ավարտվում է հետևյալով՝ «Հուսով եմ, որ դուք կվայելեք կրել այն այնքան, որքան ես վայելել եմ այն ձեզ համար ստեղծելը»:

Կատարեք գնումներ «Sewing Hope for Armenia»-ից: Դրանով դուք կաջակցեք միայնակ փախստական կանանց Արցախից և Հայաստանից, կօգնենք նրանց՝ վերականգնելու հույսն ու հավատը սիրո և օգնության ուժի հանդեպ:

Այսօր աջակցեք ընտանիքին

Կատարել գնումներ