November 21, 2022

Հայկական բարեգործական շաբաթ


«Sewing Hope For Armenia»-ն հայտարարում է բարեգործական շաբաթ, որի կարգախոսն է՝ «Դու գնում ես, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ցանկանում են՝ կարողանան»:

Եթե Հայաստանում եք, հրավիրում ենք Ձեզ մեր արտադրամաս/ստուդիա:
Եթե դուք ապրում եք արտերկրում և կարոտել եք Հայաստանը, այցելեք մեր կայք՝ գնումներ կատարելու համար՝ https://sewinghopearmenia.com/hy/shop/

Նոյեմբերի 21-25-ը համեցե՛ք մեր արտադրամաս՝ ծանոթանալու մեր կանանց կողմից պատրաստված ձեռագործ ապրանքներին, զրուցելու նրանց հետ, կատարելու գնումներ և ՍՏԱՑԵ՛ք ՆՎԵՐՆԵՐ:

‼️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ‼️
Նշված ժամանակահատվածում միայն մոտենալով մեր արտադրամաս և տեղում կատարելով գնումներ կստանաք գեղեցիկ նվերներ, որոնք ևս պատրաստված են հայ կականց կողմից:

Արտադրամասում ներկայացված է ամբողջ նոր տեսականին, որը դեռ մեր պաշտոնական կայքում չեք գտնի:

✈️ Նշենք, որ իրականացնում ենք նաև առաքումներ ամբողջ աշխարհում HayPost փոստային օպերատորի միջոցով:

‼️ Խնդրում ենք նկատի ունենալ, որ «Sewing Hope for Armenia» ընկերության արտադրանքի վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղվում է կարիքավոր հայ կանանց օգնելուն և նախաձեռնության զարգացմանը:

Յուրաքանչյուր գնում ավելի քան կարևոր է մեր ամենավեհ նպատակը իրականացնելու համար:

«Sewing Hope For Armenia» ընկերության նպատակը մեկն է՝ պաշտպանել Հայաստանի մշակութային կատարյալ ժառանգությունը՝ ստեղծելով կայուն ապագա ծրագրի բոլոր մասնակիցների համար։

Շնորհակալ ենք մեզ աջակցելու և հայ կնոջ ձեռքի աշխատանքը գնահատելու համար:

???? Բոլորիդ սիրով սպասում ենք մեր արտադրամասում:

???? Օրեր՝ նոյեմբերի 21-25:
⌚ Ժամը՝ 11:00 – 17:00
???? Հասցե՝ Բաղրամյան պողոտա, 77
???? Հեռ.՝ +374 95 80 10 22

ԿԱՆԱՅՔ ՕԳՆՈՒՄ ԵՆ ԿԱՆԱՆՑ
SEWING HOPE FOR ARMENIA

Ստեղծեք ձեր ոճը նպատակի համար

Կատարել գնումներ