Թիմ

Մանյա Սարաջյան

58 տարեկան Դերձակ

«Երջանկությունը սեփական հողի վրա ամուր կանգնելու և գլխավերևում կապույտ երկինք ունենալու մեջ է: Իմ անունը Մանյա է, 57 տարեկան եմ։ Իմ կյանքի լավագույն տարիները համարում եմ մինչ 22 տարեկանը, այն ժամանակահատվածը, երբ ապրում էի Գետաշենում, որը այժմ գտնվում է հակառակորդի տարածքում: Երկրորդ Արցախյան պատերազմը կրկին ինձ ստիպեց թողնել իր չարչարաքով ձեռք բերած տունը։

Երկու անգամ եմ պատերազմ տեսել, կարոցրել եմ տունս, հայրենիքս ու շատ հարազատների։ Նյութականը կարելի է վերականգնել, հայ ստեղծագործ հոգին կարող է նույնիսկ անապատում օազիս ստեղծել, միակ անդառնալի կորուստը մարդկայինն է»- ցավոք Մանյան վերջին պատերազմի ժամանակ ունեցավ հարազատիի կորուստ՝ այրիացավ դուստրը, կորցրեց իր աղջկա ամուսնուն: Մանյա Սառաջյանի բարի աչքերում կարելի է տեսնել և՛ տառապանք, և՛ ուժ, և՛ դիմացկունություն:

 

Ունեմ միջանակարգ կրթություն։ Դպրոցից հետո սովորել եմ կարուձև և հիմա աշխատում եմ մասնագիտությամբս:
Ես երկու անգամ կորցրել եմ հայրենի հողս: 90-ականների պատերազմից հետո Գետաշեն գյուղից բռնագաղթվեցինք ու տեղափոխվեցինք Հայաստան: 1994 թվականին տեղափոխվեցինք Արցախի Բերձոր համայնք: Շատ դժվարությամբ նորից մեր ապրուստը ստեղծեցինք: Աղջիկս, Ռայան, ամուսնացած էր: Ապրում էի տղայիս և ամուսնուս հետ: Տղաս 22 տարեկան էր: Ես և՛ մանկապարտեզում էի աշխատում, և՛ հիվանդանոցում: Երջանիկ էինք:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին մեր կյանքը գլխիվայր շրջվեց: Ամուսինս տղայիս հետ պատերազի դաշտում էին: Մեր ուժերի ներած չափով փորձում էինք օգտակար լինել մեր հայրենիքի պաշտպանության գործում: Հույս ունեինք, որ պատերազմը մի քանի օր կտևի և լայնամասշտաբ բնույթ չի կրի, բայց… Պատերազմի 3-րդ օրը տեղափոխվեցի Երևան, թոռնիկներիս մոտ, այն հույսով, որ ետ կգամ, պատերազմը կվերջանա, բայց այդպես էլ չվերադարձա:

 

«Մենք կորցրեցինք մեր աշխատանքը, տունը, ընտանիքը․․․ Բայց մենք արեցինք ամենը, որպեսզի իմ թոռնիկներին երջանկացնենք, որպեսզի պատերազմը չթողնի իր հետքը իրենց մանկական հիշողություններում»։

Հայաստանի ժողովորդը մեզ շատ օգնեց: Բայց հոգեպես շատ ընկճված էինք: Աղջկաս ամուսնու մահից հետո ապրում էինք անհավատ ու անհույս: Չէինք պատկերացում, թե ինչպես պետք է շարունակեինք ապրել: Կորցրել էինք գործ, տուն, հայրենիք… Բայց ամեն բան անում էինք, որ թոռնիկներիս ինչ որ կերպ ուրախացնեինք, որպեսզի նրանց մանկական հիշողության մեջ պատերազմը իր հետքերը չթողնի:

Աստծուն շնորհակալություն եմ հայտնում ամեն օր, որ տղաս ու ամուսինս ողջ վերադարձան մարտի դաշտից: Շատ երիտասարդներ կորցրինք: Ամեն ամիս գնում եմ Եռաբլուր, որպեսզի շնորհակալություն հայտնեմ մեր երիտասարդներից, մեր փրկիչներից:

 

«Sewing Hope for Armenia» կազմակերպությունը չթողեց, որ երկար մնանք անհույս ու անաշխատանք, երբ դրա կարիքը ամենաշատն ունեինք: Ծանոթներիցս մեկի միջոցով իմացանք այս ընկերության մասին, ես ու դուստրս դիմեցինք, և մեզ գրկաբաց ընդունեցին: Այստեղ աշխատանքից բացի մենք գտանք մխիթարանքի, սիրո ու հարգանքի միջավայր:

Աշխարհում դեռ կան մարդիք, ովքեր պատրաստ են օգնել դիմացինին հաղթահարել դժվարությունները։ Ես շատ ուրախ եմ, որ ճանապարհները բերեցին ինձ «Sewing Hope for Armenia», և հիմա այս կազմակերպությունը և աշխատանքը դարձան իմ հույսը:

 

Ցույց տուր Մանյային քո սերն այսօր

Գնել հիմա