Թիմ

Նատալիա Սոլոմանովա

36 տարեկան, Դերձակ

«Եթե ամեն բան շատ դժվար է, մեկ շաբաթ թույլ տուր ինքդ քեզ տխրել ու լացել: Հետո հավաքիր ինքդ քեզ ու հիշիր, որ քո կյանքում բոլորը հյուր են, ու հույսդ դիր ինքդ քեզ վրա»,- 36 ամյա Նատալիան ազգությամբ ռուս է, և երբ որոշեց իր կյանքը կապել հայի հետ, արդեն իսկ ծանոթ էր հայ ժողովրդի պատմությանն ու դժվարություններին։ Նա գիտակցաբար ընդունեց իր կյանքը կապել տառապած բայց հարուստ պատմություն, մշակույթ ունեցող ժողովրդի զավակի հետ:

Սկզբանական շրջանում Նատալիայի համար դժվար է եղել Հայաստանում, քանի որ ունեցել է լեզվական և մշակութային տարբերություններ: Բայց, ինչպես ինք է ասում, օտար չի զգացել իրեն հայկական միջավայրում և շատ արագ ինտեգրվել է: Նատալիան ունի շատ նուրբ հումորի զգացողություն․ երբ նրան հարցեցինք, թե որքան ժամանակ է զբաղվում կարով, նա պատասխանեց մանկությունից, երբ իր կատվի ու տիկնիկների համար հագուստ էր կարում: Այսպիսով մանկության սիրելի զբաղմունքը այսօր Նատալիայի համար դարձել է մասնագիտություն ու ապրուստի միջոց:

Ես հայերին շատ եմ սիրում: Ինձ համար շատ դժվար էր տեսնել հայերին այս դժվարին իրավիճակում։ Պատերազմի օրերին ես տեսնում էի՝ ինչպես են ամեն օր երիտասարդ տղաներ զոհվում, հազարավոր մայրեր տառապում ու կանայք այրիանում։ Ամեն բացվող առավոտ խնդրում էի Աստծուն, որ օր առաջ դադարի պատերազմն ու տառապանքը:

Պատերազմի ընթացքում ամուսինս շատ հարազատների կորցրեց։ Ես փորձում էի նրա կողքին լինել, մխիթարել ու ու հուսադրել, քանի որ ունեինք փոքրիկ, հանուն որի պետք է ուժեղ գտնվեիքն և հաղթահարեինք արահավիրքները:

Հայաստանում աշխատանք գտնելը ինձ համար շատ դժվար էր, քանի որ միակ լեզուն, որը հասկանում էի և կարող էի խոսել, ռուսերենն էր: Երբ իմացա «Sewing Hope for Armenia» կազմակերպության մասին, որոշեցի դիմել, չնայած կասկածում էի, որ կընդունվեմ, բայց ի ուրախություն ինձ՝ ընդունեցին։

 

 

«Դասընթացներն անցնելուց հետո ես նստեցի կարի մեքենայի առջև և սիրահարվեցի։ Հրաշալի զգացողություն է, երբ քո ձեռքով ստեղծում ես իրեր, որոնք հետագայում գտնում են իրենց երջանիկ սպառողներին»։

Վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո նստեցի կարի մեքենայի առջև և սիրահարվեցի այս գործին: Հրաշալի զգացողություն է, երբ քո ձեռքերով ստեղծում ես պարագաներ, որոնք հետագայում գտնում են իրենց երջանիկ սպառողներին:

Սիրելի՛ կանայք, եթե նույնիսկ ամեն բան վատ է, եթե բոլորը դեմ են ձեզ, դուք ինքներդ պետք է հավատաք, որ ամեն բան կստացվի, ու այդ ժամանակ հաջողությունը կդառնա ձեր կյանքի մշտական ուղեկիցը:

Աջակցիր Նատալիային այսօր

Գնել հիմա