Թիմ

Փիրուզա Հայրապետյան

56 տարեկան, Դերձակ

Միշտ սիրել եմ սովորել և մարդկանց օգնել, այդ իսկ պատճառով միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» և դարձա բուժքույր: Մեր օրերում, սոցիալական ծանր պայմաններում չորս երեխա մեծացնելը շատ բարդ է, քանի որ կնոջ ամենամեծ առաքինությունը իր ընտանիքին ու զավակներին նվիրվածության մեջ է»,- այսպես արտահայտվեց Փիրուզա Հայրապետյանի մասին:

Փիրուզան 4 երեխաների մայր է և, չնայած երիտասարդ տարիքին, արդեն ունի 6 թոռնիկներ: Աշխատասեր, պրպտող այս կնոջ կյանքում ևս կան բազում դժվարություններ, որոնց նա համեստորեն թաքցնում է իր գեղեցիկ ժպիտի տակ:

Ընտանիքիս կարիքները հոգալու համար ստիպված էի մի քանի տեղ աշխատել: Շատ էի հոգնում և՛ ֆիզիկապես, և՛ մտայնորեն:
Սակայն մեր ազգին բնորոշ է դժվարություններ հաղթահարելն ու կյանքի փորձություններին դիմակայելը, միայն թե պատերազմի արհավիրքը մեր դուռը չթակի:

Արցախյան վերջին պատերազմի օրերը ինչպես ողջ հայ ազգի, այնպես էլ իմ համար, ծանր օրեր էին։ Երբ ամեն օր հեռուստատեսությունից լսում էինք մեր երիտասարդ տղաների կորուստների մասին, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին, ոնց թվում կային նաև մանկահասակ երեխաներ, ակամայից ապագայի հանդեպ հույսդ մարում է: Սակայն մեր ժողովուրդը ունի անբացատրելի մի զորություն, մենք մոխիրների միջից էլ վեր ենք հառնում: Վստահ եմ՝ լավատեսությունն ու հույսը մեր համար կրկին կդառնան այն հիմնասյուները, որոնց վրա կկառուցենք մեր տունը:

Բացի իմ հիմնական մասնագիտությունից, դեռ պատանեկան տարիքից սովորել եմ նաև կարել և իմ այս հմտությունը օգտագործել եմ միայն անձնական կարիքներիս համար: Երբ լսեցի «Sewing Hope for Armenia» կազմակերպության մասին, ցանկություն հայտնեցի միանալ: Դիմեցի ընկերություն, ստացա պատասխան և վերապատրաստման դասընթացներից հետո ընդունվեցի աշխատանքի որպես դերձակուհի:

Աշխատանքը «Sewing Hope for Armenia» կազմակերպությունում օգնեց ինձ ապրել նորովի: Հա կանայք շատ ուժեղ են, երբ հավատում են իրենց ուժերին։

«Մեր ժողովրդին բնորոշ է դժվարությունները հաղթահարելն ու կյանքի փորձությունների միջով անցնելը։ Միայն թե պատերազմի սարսափները մեր դուռը չթակեն․․․ «Sewing Hope for Armenia»-ում աշխատելն ինձ օգնեց նորովի ապրել կյանքս»։

Ցույց տուր Փիրուզային քո սերն այսօր

Գնել հիմա