October 8, 2022

E-ն Education (կրթություն)-ն է


«Կրթության նպատակներից մեկն է սովորեցնել, որ կյանքը գեղեցիկ է»: – Մասլոու, Աբրահամ Հարոլդ:

Կրթությամբ մենք անհատականություններ ենք ստեղծում, հետո՝ համայնք։ Կրթված մարդիկ կարող են երաշխավորել մեր ապագան և լինել առողջ համայնքի խոշոր շարժիչ ուժը։ Այդ իսկ պատճառով «Sewing Hope For Armenia»-ն օգնում է հայ կանանց կրթություն ստանալ և սովորել կարի արհեստը՝ ցույց տալով իրենց նպատակներին հասնելու ճանապարհը և ապահովելով իրենց և իրենց երեխաների ապագայի կայունությունը։

Կանայք, ինչպես և տղամարդիկ ունեն խելքի ուժ: Մենք գիտենք շատ տղամարդկանց, ովքեր նոր ապրանքներ կամ տեսություններ են հորինել կամ բացահայտումներ արել, բայց պատմությունը գիտի նաև կանանց, ովքեր նաև գիտության մեջ կարևոր դեմքեր են: Բազմաթիվ տաղանդավոր կանանց թվում մենք ուզում ենք առանձնացնել Ալենուշ Տերյանին, ով իրանահայ աստղագետ և ֆիզիկոս էր և ում անվանել են «Իրանի ժամանակակից աստղագիտության մայր»:

Ալենուշն իր կարիերան սկսել է Թեհրանի համալսարանի ֆիզիկայի լաբորատորիայում և նույն թվականին ընտրվել լաբորատոր գործառնությունների ղեկավար։ Հետագայում Սորբոնի համալսարանում ստացել է մթնոլորտի ֆիզիկայի դոկտորի աստիճան: Այնուհետև նա վերադարձել է Իրան և դարձել Թեհրանի համալսարանի թերմոդինամիկայի ասիստենտ: Հետագայում նա չորս ամիս աշխատել է Արևմտյան Գերմանիայում արևային ֆիզիկայի ոլորտում և գերմանական կառավարության կողմից: 1964 թվականին Տերյանը դարձել է Իրանում ֆիզիկայի առաջին կին պրոֆեսորը։ Բայց նրա գիտական կարիերան աճում էր: 5 տարի անց ընտրվել է Թեհրանի համալսարանի արևային ֆիզիկայի բաժնի վարիչ և սկսել աշխատել արևային աստղադիտարանում, որի հիմնադիրներից մեկն է եղել։

Այս տեսակի պատմությունները մեզ ոգեշնչում են և ցույց տալիս, որ « Sewing Hope For Armenia»ի համար արժեքները շատ կարևոր են։ Մենք կարևորում ենք կրթությունը և ոչ միայն կրթություն ենք տալիս կարի ձևով, այլ նաև կրթում ենք մեր կանանց որդիներին ու դուստրերին, որպեսզի վաղն ունենան առողջ համայնք և հպարտանան իրենց ծնողներով:

Մեկնաբանություններ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Այսօր աջակցեք ընտանիքին

Կատարել գնումներ