May 22, 2022

Հայաստանում կտորի արտադրության պատմությունը


Շատ քիչ ժողովուրդներ կարող են, ինչպես հայերը, պարծենալ կտորի անընդհատ և շարունակական արտադրությամբ՝ մ.թ.ա. առաջին հազարամյակից մինչ այժմ։ Այսօր հայերը օրհնված են տեքստիլ ժառանգության բազմազանությամբ և հարստությամբ, որը փոխանցվել է երեսուն դարերի ջանասեր աշխատանքի շնորհիվ, սակայն նրանք ունեն 1915 թվականի Ցեղասպանության ժամանակ գրեթե ամբողջովին ոչնչացված ավանդույթը կենդանի պահելու մեծ դժվարություն:

Հին հայերը մանածագործությամբ սսկել են զբաղվել դեռևս մ․թ․ա 1000 թ․-ին։ Ամբողջ Հայաստանով կատարված պեղումների ժամանակ գտնվել են մ․թ․ա․ 7-րդ դարից և դրանից շուտ ստեղծված գործվածքներ։ Հայկական ամենահին ամբողջապես պահպանված գործվածքը դասվում է մ․թ․ա․ 5-րդ և 3-րդ դարերին։ Այն գորգ է և ցուցադրված է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Էրմիտաժ» թանգարանում։ Շատերն են փորձել այս հիանալի արվեստի ստեղծագործությունը դասել որպես իրենցը, սակայն բազմաթիվ մասնագետներ կարծում են, որ գորգը ստեղծվել է հայ գորգագործների կողմից՝ որպես հուղարկավորության յուրօրինակ աքսեսուար։
Հայկական մանածագործության գեղեցկությունը այնքան նշանակալի է, որ նույնիսկ հետազոտող Մարկո Պոլոն է այն հիշատակել իր․․․

Մեկնաբանություններ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Այսօր աջակցեք ընտանիքին

Կատարել գնումներ