June 10, 2022

SHA-ի պատմությունը՝ ինչպես այն սկսվեց


Հայոց պատմությունն ապացուցում է հայ կնոջ ուժն ու հզոր ոգին։ Ամեն մի նոր դարում հայ ժողովուրդը միշտ բախվել է նոր դժվարությունների, և ընտանիքների, երկրի փոքրամասնությունների, հարազատների ու պետության հանդեպ միասնությունն ու նվիրումը միշտ եղել են հայ ժողովրդի ամենակարևոր հիմնաքարերը, որոնք օգնել են հայ նրան շարունակել զարգանալ, ծաղկել և կառուցել նույնիսկ ամենադժվար իրավիճակներում:

Կնոջ դերը ընտանիքի, հետևաբար և երկրի մշակույթի պահպանման գործում միշտ ընդգծվել և արմատավորված է եղել յուրաքանչյուր հայ ընտանիքի հիմքում։

Կանայք ստեղծում և պահպանում են: Կանայք միավորվում են, հոգ են տանում և նվիրում են իրենց: Կանայք նաև զարմացնում են՝ ամենադժվար իրավիճակներում ցուցաբերելով ուժ, քաջություն և հզոր ոգի: Նրանք ունեն մարտիկի ոգի՝ պատրաստ են դիմակայել, հաղթահարել և պայքարել իրենց ընտանիքի, երկրի, ժողովրդի և մշակույթի համար:

«Sewing Hope For Armenia»-ի հիմքում ընկած են պատմական տարբեր իրադարձություններ, որոնք ապացուցում են հայ կնոջ ուժը։ Այս պատմությունները մեզ են հասել պատմիչների, գուսանների միջոցով, պատմություններ են պատմվել սերնդեսերունդ: Այդ պատմություններից են SHA-ի յուրաքանչյուր կնոջ պատմությունը, որոնք վերաբերում են ժամանակակից կնոջ նախաձեռնությանը, հուսահատության և մարտական ոգու ճիրաններից դուրս պրծնելուն:

4-րդ դարում Փառանձեմ թագուհին ստանձնում է տիրակալի դերը և կանգնում պարսկական արշավանքի վտանգի առաջ։ Եղեռնի ժամանակ 2 քույրեր մեջքին կրել են «Մշո ճառընտիր» հաստ գրքի 28 կգ-անոց ձեռագիրը՝ հայ մշակույթը փրկելու համար։ Հազարավոր մայրեր փրկում են իրենց ընտանիքը, ժառանգությունը, մշակույթը, որոնց մասին յուրաքանչյուր հայ ընտանիքում կարող ես բազմաթիվ պատմություններ լսել: Իսկ 2020 թվականին՝ Արցախյան երկրորդ պատերազմից հետո, բազմաթիվ ընտանիքների կանայք կորցրին իրենց ամուսիններին, եղբայրներին, որդիներին, բայց ուժ գտան ստեղծելու և կառուցելու պայմաններ՝ պահպանելու համախմբվածությունն ու ընտանեկան ջերմությունը։

SHA-ն եկել էր համախմբելու և օգնության ձեռք մեկնելու հայ կանանց, ովքեր չեն հրաժարվում դժվարություններից և շարունակում են պայքարել, կառուցել ու արարել։ Բազմաթիվ միանվագ մարդասիրական օգնություն ցուցաբերելուց հետո մենք հասկացանք, որ հայերը երկարաժամկետ կայուն ծրագրի կարիք ունեն, քանի որ պատերազմի վերքերը դեռ թարմ են, և օգնության կարիքը միշտ և շարունակական է:

Այժմ «Sewing Hope for Armenia»-ն ավելի քան 10 կանանց հնարավորություն է տալիս սովորել մասնագիտություն, վաստակել արժանավայել ապրուստ, ապացուցել հայ կնոջ ոգու տոկունությունը և լինել հայոց պատմության ուժեղ կանանց թվում։

Այսօր աջակցեք ընտանիքին

Կատարել գնումներ