December 25, 2022

 Շնորհավոր Նոր 2023 տարի:


Սիրելի բարեկամներ,

2022 թվականը մեր «Sewing Hope for Armenia» թիմի համար միասնության տարի էր։  Բազմաթիվ հոգատար մարդկանց ջանքերով մենք ոչ միայն հզորացրինք մեր հայ համայնքը` «Կանայք Օգնում են կանանց», այլ նաև կարողացանք կայուն և պատվաբեր աշխատանք առաջարկել ավելի քան 20 կանանց, ովքեր կորցրել էին ամեն ինչ, պատերազմի և գաղթի պայմաններում։ Սկսեցինք նաև  ձեռագործ տնային գործվածքների, պայուսակների, աքսեսուարների և խաղալիքների արտադրություն, ինչը մեզ օգնեց դուրս գալ միջազգային շուկա և ապահովել հայ ընտանիքներին ավելի լավ ապագա:

Եկեք շնորհակալություն հայտնենք և մաղթենք, որ գալիք տարին լինի հաղթանակների, ձեռքբերումների և հեռանկարների տարի։  Թող այն ձեզ ուրախացնի վառ գաղափարներով և նոր հաջողություններով:  Մաղթում ենք ձեզ բարգավաճում և շնորհակալություն հայտնում ձեզ օգնության ձեռք մեկնելու և մարդկանց հանդեպ հավատ ունենալու համար։

Հիշեք, որ գնելով մեզնից ՝ դուք ոչ միայն  հույս եք տալիս հայ կանանց, այլ նաև սատարում և հավերժացնում եք հայկական մշակույթն ու ավանդույթները:

Թող ձեր տունը լինի ջերմ, խաղաղ և բարեկեցիկ:  Մենք շարունակում ենք աշխատել սիրով և երախտագիտությամբ, որպեսզի բոլոր ցանկացողներն էլ կարողանան:

 

Շնորհավոր Նոր 2023 տարի:

Հարգանքներով՝

«Sewing Hope for Armenia» թիմ

Նմանատիպ նորություններ

Տոնեք նրանց աշխատանքը

Կատարել գնումներ