Թիմ

Կարմեն Հոկտեմբերյան

29 տարեկան, Մենեջեր

Կարմեն Հոկտեմբերյանը «Sewing Hope for Armenia» ընկերության մենեջերն է: Ընկերության կազմավորման առաջին օրերից մինչ հիմա Կարմենը իր մասնագիտական գիտելիքներն ու ջանքերը ներդնում է ընկերության զարգացման և առաջընթացի գործում:

Իմ մասին խոսել չեմ սիրում: Ավելի նախընտրում եմ խոսել «Sewing Hope for Armenia»-ի համար ընկերներիս ու իմ կողմից կատարած աշխատանքների մասին: Ամեն ինչ սկսվեց օգնելու մեծ ցանկությունից, իսկ հետագայում արդեն օգնելու այդ ցանկությունը քննարկումների և ուսումնասիրությունների արդյունքում ստացավ իր ձևը, անվանումը, գործունեության ոլորտը, գտնվեցին բարի կամքի տեր անձիք, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս գաղափարի իրագործման մեջ և կառուցվեց հույսի մի շղթա, որի օղակները ժամանակի ընթացքում ավելանում են:

 

Յուրաքանչյուր կին, գալով մեր ընկերություն, վերափոխվում է: Մեր գուծունեությունը սկիզբ առավ պատերազմից ամիսներ անց, իսկ կանայ,ք ովքեր միացան մեզ, այդ պատերազմի ծանր հետևանքները կրողներն էին։ Նրանք կիսաթաց աչքերով էին գալիս աշխատանքի, սակայն որոշ ժամանակ անց այդ թաց աչքերի տեղում առկայծեց հույսի լույսը, և նրանք կրկին լցվեցին հավատքով ու լավատեսությամբ և իրենց վերագտած հույսը փոխանցեցին ուրիշներին:

Մեր նպատակն է ընդլայնել մեր ընկերության գործունեության աշխարհագրությունը և որքան հնարավոր է շատ կանանց ապահովել աշխատանքով, սակայն մենք միայնակ այս ամենը կատարել չենք կարող, մենք կարիքը ունենք Ձեր օգնության: Առաջ շարժվել հնարավոր է միայն այն ժամանակ, երբ հայերը միասնական բռունցք կազմեն։

 

«Երբեք մի հանձնվիր, միշտ բաց եղիր նոր հնարավորությունների հանդեպ։ Ահա թե ինչպես կնկարագրեմ «Sewing Hope for Armenia»-ում աշխատող յուրաքանչյուր կնոջ»։

Աջակցիր Կարմենին այսօր

Գնել հիմա