Թիմ

Հասմիկ Հարությունյան

44 տարեկան, Դերձակ

«Մասնագիտությամբ բուժքույր եմ, ավարտել եմ Երևանի բժշկական քոլեջը: Բայց բուժքույր լինելը իմ միակ կոչումը չէ, շատ բնագավառներում եմ աշխատել, յուրաքանչյուր ոլորտում ձգտել եմ իմ առջև դրված պարտականությունները կատարել գերազանց: Կարելու հանդեպ սեր ունեցել եմ դեռ մանկական տարիքից, և, աշխատանքի անցելով «Sewing Hope for Armenia» կազմակերպությունում, իմ երազանքը իրականություն դարձավ։ Վերապատրաստման դասընթացներ անցնելուց հետո ավելի սիրեցի այս գործը»- «Sewing Hope for Armenia» ընկերությունում որպես դերձակուհի աշխատող Հասմիկը յուրաքանչյուր կար հյուսում է ոչ միայն հույսով, այլև բարությամբ:

Ընտանիքի ամբողջ հոգսը իր ուսերին կրող այս երիտասարդ կինը ոչ միայն չի՛ ընկճվում, չի՛ տրտնջում, այլև կարողանում է ժպտալ ու իր շրջապատին պարգևել ժպիտ: 44 ամյա Հասմիկից կարելի է սովորել կյանքում ուժեղ և անկոտրուն լինելու արվեստը:

 

Ինչքան ինքս ինձ հիշում եմ, իմ ողջ գիտակցական կյանքի ընթացքում ես երբեք միայն ինձ համար չեմ ապրել: Ունեմ բազմանդամ ընտանիք՝ ես, ամուսինս, երկու զավակներս և ամուսնուս ծնողները ապրում ենք միասին: Տան միակ աշխատողն եմ, ամուսինս աշխատանք չունի, իսկ ամուսնուս ծնողները ունեն առողջական խնդիրներ՝ ամուսնուս մայրը ունի շաքարային դիաբետ, իսկ հայրը ինֆրակտ է տարել: Այս աշխատանքը ինձ համար շատ կարևոր է, որպեսզի կարողանամ հոգալ ընտանիքս կարիքները:

Պատրաստ եմ հաղթահարել ամեն տեսակ դժվարություն, միայն թե իմ հայրենիքում խաղաղություն տիրի: Ես Երևանից եմ, բայց հարազատ հողիս զավակներին կորցնելուց հետո, պատերազմը հասավ ոչ միայն իմ տուն, այլ հասավ իմ սիրտ:

 

«Իմ համար կյանքում ամենակարևոր արժեքը բարությունն է։ Նույնիսկ երբ քեզ հետ վատ բաներ են կատարվում, կարիք չկա դրանց չարությամբ պատասխանել։ Տուր աշխարհին քեզնից մի կաթիլ բարություն և աշխարհը մի կաթիլ ավելի բարի կդառնա»։

Պատերազմը իմ կյանքից շատ տարիներ տարավ: Շատ հարազատներ եմ կորցրել և այդ կորստի ցավը մինչև հիմա չեմ կարողանում հաղթահարել։ Ես շարունակում եմ տառապել, լաց լինել գիշերները։ Բայց հասկանում եմ, որ իմ տխրության համար դիմացինս մեղավոր չէ և փորձում եմ դիմացիններիս պարգևել իմ ժպիտը՝ թաքցնելով տառապանքս: «Sewing Hope for Armenia» կազմակերպության մասին իմացել եմ ծանոթներիցս մեկի միջոցով:

Աշխատանքի հրավեր ստացա և գտա այն միջավայրը, որը ինձ համար դարձել է հոգեհարազատ:

Ինձ համար հույսը հենց նույն ապրելն ու պայքարելն է: Առանց հույսի ուղղակի չես ապրի: Դժվարության մեջ գտնվողներին հորդորում եմ լավատեսորեն վերաբերվեն ամեն բանի ու երբեք չհանձնվեն:

Ցույց տուր Հասմիկին քո սերն այսօր

Գնել հիմա