Թիմ

Լաուրա Բալայան

32 տարեկան, Տնօրեն

Լաուրա Բալայանը «Sewing Hope for Armenia» ընկերության տնօրենն է և կանգնած է ընկերության ստեղծման ակունքներում: Երբ Լաուրային հարցրեցինք, թե մեկ նախադասությամբ ինչպես կնկարագրի իր ղեկավարած ընկերությունը՝ նա պատասխանեց Աստվածաշնչյան երեք առաքինությունների միջոցով: Լաուրան ունի մի քանի մասնագիտություն, սակայն հիմնական մասնագիտությունը հոգեբանությունն է ինչն իրեն օգնում է աշխատակազմի հետ ամենօրյա շփումների մեջ:

Ինչպես տեղյակ եք, մեր ընկերությունը ստեղծվել է Հայաստանի համար ծանր ժամանակահատվածում: Որպես հայ, ինձ համար շատ կարևոր էր օգնել պատերազմի արհավիրքից տուժած իմ հայրենակիցներին: Երկար մտորումներից, ընկերներիս հետ խորհրդակցություններից հետո որոշեցինք, որ պետք է մտածենք այնպիս բան, որի միջոցով մեր շահառուները պետք է ստանան ոչ թե մեկանգամյա աջակցություն, այլ մշտական։ Այդ գաղափարով առաջնորդվելով՝ որոշեցինք բացել կարի արտադրամաս:

Սկզբնական շրջանում շատ դժվարություններ ենք հաղթահարել, սակայն այն հույսը, որը պատրաստվում էինք տալ պատերազմից ու տեղահանություններից տուժած մեր հայրենակիցներն, նախ ինքներս լցվեցինք, և ամեն ինչ ստացվեց:

Հետադարձ հայացք նետելով՝ կարող եմ ասել, որ «Sewing Hope for Armenia» ընկերությունում աշխատող կանանց թաղծոտ աչքերը ժամանակի ընթացքում դարձել են հույսով ու լավատեսությամբ լեցուն:

Գրեթե ամեն օր մեզ զանգահարում են աշխատանքի ընդունվելու խնդրանքով, մեր ցանկությունը շատ մեծ է բոլորին օգնելու համար, բայց հնարավորությունները, ցավոք՝ սահմանափակ: Այս կարևոր նախաձեռնության շարունակության, զարգացման և նոր աշխատատեղեր ստեղծելու համար մենք ունենք յուրաքանչյուրի աջակցության կարիքը:

«Նրանք եկան մեր մոտ հույսով, մնացին սիրով, առաջ են շարժվում հավատքով և հաղթահարում են դժվարությունները»։

Ցույց տուր Լաուրային քո սերն այսօր

Գնել հիմա