Թիմ

Քնարիկ Վարդանյան

57 Տարեկան, Դերձակ

«Ես Քնարիկ Վարդանյանն եմ: Ամուսնուս և տղայիս հետ ապրում եմ Երևանում: Ամուսինս Արցախից է՝ Թալիշից: Նա մասնակցել է Արցախյան ազատամարտին, անցել է պատերազմի բովով: Պատերազմը յուրաքանչյուր հայ ընտանիքի վրա թողել է իր բացասական հետքը, և չի շրջացել նաև իմ ընտանիքին ու հարազատներին: Չեմ ցանկանում շատ մանրամասնությունների գնալ պատերազմից իմ ունեցած ապրումների մասին խոսելով, միայն կցանկանամ ասել, որ ապրում էինք տագնապի, լարվածության ծանր օրեր, օրեր, որ յուրաքանյուր լուսաբացի ու ապրած վայրկյանի համար շնորահակալ էինք Աստծուն»- Քնարիկը աշխատում է որպես դերձակ «Sewing Hope for Armenia»-ում բացման օրվանից։

Ամեն ինչում դրականը տեսնող, ամեն դժվարության մեջ կյանքի փորձ ու դաս գտնող այս պայծառ աչքերով կինը ունի դժվարություններով լեցուն կյանք, բայց հույսի ու լավատեսության օրինակ է: «Քնարիկը մեր թիմի ուրախությունն է»,- այսպես են բնորոշում Քնարիկին իր գործընկերները:

 

Իմ և ամուսնուս գերդաստանից շատերը մասնակցեցին պատերազմին, ցավոք ոմանք հետ չվերադարձան: Սեպտեմբերի 27-ին զանգ ստացանք մեր հարազատներից մեկից, ասաց, որ պատերազմը սկսվել է, և կրկին 90 ականների դժոխքը վերադարձել էր նոր զոհեր ու երիտասարդ կյանքեր տանելու:

Պատերազմից առաջ կյանքին այլ աչքերով էինք նայում, հիմա գնահատում եմ կյանքիս ամեն վայրկյանը:
Ամուսինս և ես ունենք մի շարք առողջական խնդիրներ․ 2007 թվականից ի վեր ունեմ հաշմանդամության 3-րդ կարգ, ինչի պատճառով աշխատանք գտնելը ինձ համար շատ դժվար էր, սակայն գոյատևելու համար, դեղորայքի համար պետք է աշխատել:

Միակ զավակիս՝ 17 ամյա որդուս ունեցել եմ 40 տարեկան հասակում, և հիմա ամեն ինչ անում եմ, որ որդուս երազանքի՝ ֆուտբոլիստ դառնալու ճանապարհին կարողանամ օգնեմ նրան:

Մինչ «Sewing Hope for Armenia» կազմակերպությանը առնչվելը, շատ տեղերում եմ որոնել աշխատանք, որը կլինի և՛ արժանապատիվ, և՛ իմ առողջական խնդիրների հետ համատեղելի սակայն չեմ գտել:

 

«Մինչ պատերազմը ես նայում էի կյանքին այլ կերպ, այժմ ես արժևորում եմ իմ կյանքի յուրաքանչյուր վայրկյան։ Առանց հույս կյանք չի կարող լինել։ Հավատացեք, դիմեք Աստծուն, և նա կպատասխանի ձեր բոլոր հարցերին: Ես դիմեցի նրան, և Աստված ինձ հնարավորություն տվեց»։

Իմ ընկերներից մեկը, ով արդեն աշխատում էր «Sewing Hope for Armenia» ընկերությունում, պատմեց ինձ ընկերության մասին, և միջնորդեց, որ հանդիպեմ ընկերության ղեկավարի՝ Լաուրայի հետ: Հանդիպումից հետո ես գտա այն աշխատանքը, որը երկար ժամանակ փնտրում էի:

Ես մեր ընտանիքի միակ կերակրողն եմ, տղաս դեռևս սովորում է, իսկ ամուսինս առողջական վիճակի պատճառով չի կարող աշխատել: Երբ միացա «Sewing Hope for Armenia» նախագծին, կարել գիտեյի, բայց ոչ պրոֆեսիոնալ մակարդակով, այստեղ ինձ հաղորդեցին նոր գիտելիքներ ու հմտություններ՝ դարձնելով պրոֆեսիոնալ:

 

Այստեղ գալուց հետո ես զգացի սիրո ուժի մեծությունն ու կարողությունը: Այստեղ հավաքված անձիք մեկը մյուսի հանդեպ հոգատար է, բարի և ուշադիր, իսկ միջավայրը հոգիդ լցնում է հույսով ու ուրախությամբ:

Հույսը լույսն է այս կյանքի: Առանց հույսի հնարավոր չէ ապրել: Հավատացեք, դիմեք Աստծուն և Ձեր բոլոր հարցերի պատասխանը Աստված կտա: Ես ինքս խնդրեցի ու Աստված ինձ հնարավորություն տվեց:

 

Ցույց տուր Քնարիկին քո սերն այսօր

Գնել հիմա