Թիմ

Շուշանիկ Աղաջանյան

38 տարեկան, Աշխատանքը համակարգող

Ես Շուշանիկ Աղաջանյանն եմ և ունեմ 3 անչափահաս երեխա: Ինչպես յուրաքանչյուր մարդ, ցանկանում եմ, որ իմ բալիկները ապրեն խաղաղ երկնքի տակ: Բայց պատերազմը տագնապային իրականույթուն է ստեղծում և մշուշոտ ապագա: Եթե յուրաքանչյուր մարդ դիմացինի հանդեպ լինի արդար և ազնիվ, աշխարհը ապրելու համար շատ ավելի լավ տեղ կդառնա» – ասաց կենսախինդ և աշխատասեր Շուշանիկը, ով բազմազավակ մայր է։

«Sewing Hope for Armenia»-ի կազմավորման առաջին իսկ օրերից նա միացել է թիմին և զբաղեցրել աշխատանքները համակարգողի պաշտոնը: Կարը Շուշանիկի մասնագիտությունն է, որով զբաղվել է երկար տարիներ, սակայն կորոնավիրուսի համավարակի ժամանակ կորցրել է իր աշխատանքը։ «Sewing Hope for Armenia» ընկերությունը Շուշանիկին չթողեց անաշխատանք մնալ:

Պատերազմից հետո, բոլորիս կյանքում բեկում տեղի ունեցավ՝ ժամանակը բաժանվեց մինչ պատերազմ և պատերազմից հետո: Մինչ պատերազմը կյանքին ավելի թեթև էի նայում, պատերազմից հետո հասկացա, որ ոչ ոք ապահովագրված չէ կյանքում և յուրաքանչյուր երկրում տարբեր պատճառներով կարող է խաթարվել այն երանելի վիճակը, որ կոչվում է խաղաղություն:

 

Պատերազմից օրեր անց հարազատներիցս լսեցի, որ իրենց երեխաներին կանչում են սահման։ Հոգեկան աշխարհս տակնուվրա եղավ: Իմ ուժերի ներած չափով փորձում էի ես ևս օգտակար լինել՝ օգնելով պարենային մթերքների հավաքագրման և փախստականների տեղավորման հարցերում: Պատերազմը ինձ ստիպեց հասկանալ, որ այս աշխարհի անարդարությունն շատ մեծ է ու դա փոխել չի լինի:

Իմ կյանքում դժվարությունների հաղթահարման ամենամեծ ուժը հույսն է: «Sewing Hope For Armenia» թիմին միանալուց առաջ աշխատում էի կարի արհեստանոցում, բայց կորոնավիրուսի համավարակից հետո աշխատանքս կորցրեցի: 3 անչափահաս երեխաներիս պահելու համար աշխատանք ունենալը ինձ համար կենսական անհրաժեշտություն էր, և «Sewing Hope For Armenia» ընկերությունը ճիշտ ժամանակին կանգնեց իմ կողքին:

Այստեղ սովորեցի վստահել մարդկանց, սիրել ու անկեղծ լինել: Այս նախագիծը ինձ հույս տվեց: Չնայած կյանքի դվաժվարություններին՝ երբեք մի չարացեք, միշտ ու ամեն տեղ բարիք տարածեք, և այդ բարիքը ձեզ հետ կվերադառնա:

«Իմ կյանքում դժվարությունները հաղթահարելու ամենամեծ ուժը մշտապես հույսն է եղել: Եթե բոլորն արդար ու ազնիվ լինեն ուրիշների հանդեպ, աշխարհը շատ ավելի լավ տեղ կլինի ապրելու համար»։

Ցույց տուր Շուշանին քո սերն այսօր

Գնել հիմա