Հաճախորդների սպասարկում

Ինչու՞ ստեղծել մուտքի հաշիվ:
Մուտքի հաշիվ բացելը թույլ կտա գնումներ կատարել «Sewing Hope e-Boutique»-ի միջոցով: Գրանցվելուց հետո Ձեզանից չի պահանջվի նորից մուտքագրել ձեր անձնական տվյալները, ինչը կապահովի պատվերի հաստատման ավելի արագ գործընթացը: Դուք ցանկացած պահի հնարավորություն կունենաք հեշտությամբ հետևել Ձեր պատվերներին առցանց: Դուք կստանաք արտոնյալ մուտք բացառիկ նորությունների և Sewing Hope-ի վերջին ձեռագործ պրոդուկտներին ծանոթանալու համար մեր կայքի «Իմ կարի հույսը» բաժնում: Պահպանեք Ձեր սիրելի Sewing Hope պրոդուկտները Ձեր անձնական ֆավորիտների ցանկում և կիսվեք դրանցով Ձեր ընտանիքի անդամների և ընկերների հետ: Գրանցվե՛ք մեր էլեկտրոնային տեղեկագրին, որպեսզի տեղեկացված լինեք «Sewing Hope For Armenia» ընկերության հետ կապված բոլոր նորությունների մասին:
– Ինչպե՞ս կարող եմ փոփոխել կամ ջնջել իմ « Sewing Hope» հաշիվը:
Դուք իրավունք ունեք խնդրելու մուտք ցանկացած անձնական տեղեկատվության, որը մենք պահում ենք Ձեր մասին մեր գրառումներում, ուղղելու ցանկացած անճշտություն և թարմացնելու ցանկացած հնացած տեղեկատվություն: Որոշ հանգամանքներում դուք իրավունք ունեք պահանջելու ջնջել Ձեր անձնական տվյալները կամ սահմանափակել դրանց օգտագործումը: Աջակցության համար խնդրում ենք կապվել մեր «Sewing Hope» Հաճախորդների հետ կապերի կենտրոն՝ +971 54 774 4027 հեռախոսահամարով կամ info@sewinghopearmenia.com էլ. հասցեով:
– Ինչպե՞ս կարող եմ (չ)բաժանորդագրվել «Sewing Hope» ավտոմատացված մեյլինգին:
Դուք իրավունք ունեք առարկելու, որ մենք որոշ դեպքերում փոփոխենք Ձեր անձնական տվյալները: Մասնավորապես, Դուք կարող եք խնդրել մեզ ցանկացած պահի դադարեցնել Ձեզ մարքեթինգային հաղորդակցություններ ուղարկելը (սակայն խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք կարող ենք շարունակել Ձեզ ուղարկել ծառայությունների հետ կապված (այսինքն՝ ոչ մարքեթինգային) էլ. հաղորդագրություններ, ինչպիսիք են Ձեր պատվերի կարգավիճակի վերաբերյալ էլեկտրոնային փոստի թարմացումները): . Եթե Ձեզ հետաքրքրում է այս հարցերից որևէ մեկը, խնդրում ենք գրել «Sewing Hope» հաճախորդների հետ կապերի կենտրոնին info@sewinghopearmenia.com էլ. հասցեով:
Դուք կարող եք նաև ցանկացած պահի չեղարկել էլեկտրոնային փոստի մարքեթինգային հաղորդագրությունների բաժանորդագրությունը՝ Sewing Hope-ի ցանկացած մարքեթինգային էլ. նամակում սեղմելով «չբաժանորդագրվել» հղման վրա:

– Ինչպիսի՞ն է «Sewing Hope»-ի գաղտնիության քաղաքականությունը:
Sewing Hope-ը պարտավորվում է պաշտպանել իր հաճախորդների գաղտնիությունը: Մենք ապահովում ենք առցանց գնումների անվտանգ միջավայր և պահպանում ենք մեր հաճախորդի անձնական տվյալները՝ համաձայն գործող օրենքների և կանոնակարգերի: Մենք խրախուսում ենք Ձեզ ծանոթանալ մեր ամբողջական «Գաղտնիության քաղաքականությանը», եթե ցանկանում եք լրացուցիչ տեղեկություններ ստանալ: Sewing Hope-ը միտումնավոր չի հավաքում անձնական տվյալներ 13 տարեկանից ցածր անձանցից: Մենք օգտագործում ենք Cooky-ներ՝ որպեսզի հետևենք, թե ինչ ունեք Ձեր գնումների պայուսակում և հիշել Ձեզ, երբ վերադառնաք Sewing Hope e-Boutique: Sewing Hope-ը չի օգտագործում Cooky-ներ անձնական տեղեկություններ հավաքելու համար: Եթե Դուք չեք ընդունում Cooky-ները, ապա չեք կարողանա օգտվել Sewing Hope e-Boutique-ից: Ավելին, եթե Դուք փոփոխեք Ձեր բրաուզերի կարգավորումները՝ Cooky-ները մերժելու համար, Ձեզանից կարող է պահանջվել վերագրանցվել Sewing Hope e-Boutique Ձեր հաջորդ այցելության ժամանակ: