Հաճախորդների սպասարկում

Վճարման ի՞նչ տարբերակներ են առկա կայքէջում։
Մեր անվտանգ օնլայն վճարման համակարգը ընդունում է PayPal, Mastercard և Visa: Մենք չունենք կանխիկ վճարման համակարգ առաքման դեպքում։
Մեր վճարման համակարգը ընձեռում է անվտանգ վճարման հնարավորություն վճարային հղումի կամ բանկային փոխանցման միջոցով։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք առաքման ժամանակ կանխիկ գումար չենք ընդունում:
Վճարման ի՞նչ եղանակներ կարող եմ օգտագործել բուտիկում:
Մեր բուտիկներն ընդունում են կանխիկ գումար, բանկային փոխանցումներ, չեկեր և անվտանգ վճարման հղում:
– Ինչպե՞ս ես կարող եմ ստուգել իմ պատվերի կարգավիճակը։
Ձեր պատվերի կարգավիճակը ստուգելու համար Դուք կարող եք մուտք գործել Ձեր SHA հաշիվ։ Եթե նախընտրում եք մուտքը որպես հյուր, Դուք կարող եք ստուգել կարգավիճակը՝ անցնելով «Պատվերի մասին տեղեկատվություն» բաժին։
Պատվերի հաստատումից հետո Ձեր տեղական առաքման ծառայությունը կկապվի Ձեզ հետ՝ հաստատելու առաքման օրը։ Նրանք կտեղեկացնեն Ձեզ պատվերի առաքման գործընթացի յուրաքանչյուր քայլի մասին: 5․000$ և ավելի պատվերների դեպքում պատվերը առաքվում է այլ կերպ։ Այս դեպքում խնդրում ենք կապվել «Հաճախորդների հետ կապերի կենտրոն»՝ զանգահարելով +971 54 774 4027 կամ ուղարկելով էլեկտրոնային նամակ info@sewinghopearmenia.com հասցեին, որպեսզի ստանաք առաքման ճշտգրիտ տեղեկատվություն։
 Ես կարո՞ղ եմ փոխել կամ չեղարկել իմ պատվերը։
Եթե անհրաժեշտ է չեղարկել կամ փոփոխել Ձեր պատվերը, խնդրում ենք կապվել մեր «Հաճախորդների հետ կապերի կենտրոն» հնարավորինս շուտ: Մենք կանենք հնարավորը Ձեր խնդրանքը բավարարելու համար։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք չենք կարող երաշխավորել, որ Ձեր պատվերը կարող է փոփոխվել այն ներկայացնելուց հետո: Արդեն ուղարկված պատվերները չեն կարող չեղարկվել կամ փոփոխվել, Դուք կարող եք վերադարձնել Ձեր պրոդուկտը մեր «Վաճառքի պայմաններին և դրույթներին» համապատասխան:
Պրոդուկտը անհատականացման ձուլերն անցնելուց հետո, չի կարող վերադարձվել կամ փոխանակվել: Այդպիսի ապրանքները համարվում են չվերադարձվող։
Քանի՞ պրոդուկտ կարող եմ գնել մեկ պատվերով:
Դուք կարող եք գնել առավելագույնը տասը «Sewing Hope» պրոդուկտ մեկ պատվերով և առավելագույնը երեք պրոդուկտ մեկ հղումով:
Ի՞նչ հանգամանքներում կարող եմ ապրանքը վերադարձնել:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք կարող ենք վերադարձներ ընդունել միայն այն ապրանքների համար, որոնք մաշված չեն և գտնվում են մաքուր վիճակում՝ գնումից հետո 7 օրվա ընթացքում:
Ցավում ենք, սակայն անհատականացված պատվերները չեն կարող վերադարձվել կամ փոխանակվել:
Ինչպե՞ս կարող եմ վերադարձնել կամ փոխանակել ապրանքը:
Դուք կարող եք վերադարձնել կամ փոխանակել առցանց կամ հեռախոսային վաճառքի միջոցով գնված ապրանքը՝
զանգահարելով «Հաճախորդների հետ կապերի կենտրոն»՝ +971 54 774 4027 հեռախոսահամարով կամ info@sewinghopearmenia.com էլ. հասցեով, ովքեր կկարողանան աջակցել Ձեզ:
Վերադարձի և փոխանակման պայմանների և եղանակների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ Վաճառքի պայմաններին կամ անցնել կապ մեզ հետ բաժին:
Որքա՞ն ժամանակ է պահանջվում գումարի վերադարձի համար:
Գումարի վերադարձի քաղաքականություն չկա:
Կարո՞ղ եմ փոխանակել կամ վերադարձնել մեկ ուրիշի կողմից ինձ նվիրած իրը:
Խնդրում ենք զանգահարել մեզ՝ +971 54 774 4027 հեռախոսահամարով, և մեր հախախորդենրի սպասարկման աշխատակիցը կաջակցի Ձեզ այդ հարցում: