April 24, 2022

Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր


Կյանքը հրամայել է հայերին ապրել․․․

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը «Sewing Hope for Armenia» կազմակերպության կանայք այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։

1915 թվականին՝ ավելի քան 100 տարի առաջ, հայերը կորցրին իրենց հայրենիքում ապրելու, լինելու ու ստեղծագործելու իրավունքը։ Այսօր մեր պարտքն է այցելել հուշահամալիրը, որովհետև մենք այդ հարատև շրջանի սերունդն ենք և Արցախյան Երկրորդ պատերազմի զոհերը, ովքեր կրկին պետք է պայքարեն իրենց կյանքի, իրենց տների և իրենց ապրուստի համար։

Լաուրա Բալայանը, Փիրուզա Հայրապետյանը, Քնարիկ Վարդանյանը, Ռենա Ավանեսյանը, Ռայա Բաբայանը, Մանյա Սարաջանյանը, Նարինե Բալայանը, Հասմիկ Հարությունյանը, Շուշանիկ Աղաջանյանը և Կարմեն Հոկտեմբերյանը այնտեղ էին և մաս էին կազմում այս մեծ արարողությանը։

Այս օրը մենք աշխարհին և ինքներս մեզ ապացուցում ենք, որ հայերին չի կարելի ոչնչացնել։ Կանգնած լինելով հավերժական կրակի մոտ՝ մենք լավ գիտենք մեր ունեցածի գինը և շարունակում ենք հույս ստեղծել ավելի լավ ապագայի համար:

 

ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ

ՄԵՆՔ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՆՔ ԻՐԱՐ ՕԳՆԵԼՈՎ

ՄԵՆՔ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՍՏեՂԾԵԼՈՎ

Նմանատիպ նորություններ

Տոնեք նրանց աշխատանքը

Կատարել գնումներ