May 18, 2022

«Sewing Hope for Armenia» կազմակերպությունը ՀՀ Ազգային ժողովում


2021 թ. հունվարին մի խումբ հայուհիներ ստեղծեցին «Sewing Hope for Armenia» հասարակական կազմակերպությունը՝ որպես սոցիալական ձեռնարկություն։ Նպատակը օգնելն էր այն կանանց, ովքեր Արցախյան երկրորդ պատերազմում կորցրել են իրենց ամուսիններին կամ դարձել անաշխատունակ:

Մայիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախասրահում տեղի ունեցավ «Sewing Hope for Armenia» հավաքածուի շնորհանդեսն ու ցուցադրությունը։
Ցուցահանդեսի բացումն արեց Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը, ով շատ սրտառուչ ելույթ ունեցավ հայ կանանց և ընտանիքների համար նման նախաձեռնության կարևորության վերաբերյալ։

Ռայա Բաբայանը, Քնարիկ Վարդանյանը և Դիանա Հայրիյանը պատմեցին ներկաներին, թե ինչպես են կորցրել իրենց տունն ու ամուսիններին վերջին պատերազմում և թե ինչպես են ստիպված եղել փախչել՝ իրենց հետ վերցնելով ոչինչ: Ինչպես նաև նրանք պատմեցին պատերազմից ու մահից մինչև «Sewing Hope for Armenia» կազմակերպության ընտանիքին միանալու ճամորդության ողջ պատմությունը։

 

Միջոցառման մասին ավելին իմանալու համար՝

 

 

 

Նմանատիպ նորություններ

Տոնեք նրանց աշխատանքը

Կատարել գնումներ